Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապօրինի հարստացած ՀՀԿ-ականներ չեն լինի. Գագիկ Մելիքյանը`ԵԽԽՎ պատվիրակների հետ հանդիպումից

Մայիս 24,2018 16:36

ԵԽԽՎ պատվիրակները բարձր են գնահատել նախորդ իշխանությունների քայլերը`Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ առաջընթաց ապահովվելու ուղղությամբ: Այսօր հանդիպումից հետո Aravot.am- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Շնորհակալություն հայտնեցին հանրապետության երրորդ նախագահին`ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իր կողմից կատարված աշխատանքների համար: Ասացին, որ այդպես էլ կներկայացնեն`ժողովրդավարությունն, իրոք, հաղթել է Հայաստանի Հանրապետությունում եւ այս ամենը ժողովրդավարության բարձր մակարդակի գնահատականն է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Լյովոչկինան եւ իտալացի պատվիրակ Ջուզեպպե Գալատին: Նրանք այսօր հանդիպումներ են ունեցել Հայաստանի խորհրդարանում:

Խոսակցություն է եղել արտահերթ ընտրությունների եւ ԸՕ-ի փոփոխությունների մասին: ՀՀԿ-ական պատգամավորներն ասել են, որ նման առաջարկ դեռ չեն ստացել, նման քննարկումներ իրենց մոտ չեն իրականացվել եւ այդ հարցն իրենց օրակարգում չկա. «Եթե կլինեն առաջարկություններ, օրենսդրական նախաձեռնություն, այդ շրջանակներում էլ քննարկումներ կիրականացնեն: Սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության շրջանակներում կարտահայտենք մեր տեսակետները եւ կկազմակերպենք քվեարկություն»:

Մանրամասները`տեսանյութում

Ի հեճուկս նոր իշխանությունների տարբեր մտավախությունների, ՀՀԿ-ականները մեկ անգամ էլ եվրոպացի պատվիրակների մոտ են վերահաստատել իրենց դիրքորոշումը`ՀՀԿ-ն նոր իշխանությունների համար խոչընդոտ չի լինելու, լինելու են կառուցողական ընդդիմություն:

Կոռուպցիայի կանխարգելման նոր ստեղծվելիքի հանձնաժողովի, ապօրինի հարստացած պաշտոնյաների, հնարավոր քրեական հետապնդումների մասով, ՀՀԿ-ականները ասել են, որ սպասում են այն քայլերի իրականացմանը, որոնք խոստացել է նոր իշխանությունը: «Մենք լսել ենք, ինչպես բոլորդ եւ սպասում ենք հետագա գործողություններին»,- ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ մտավախություններ չունի, որ կոռուպցիոն սխեմաների եւ սկանդալների կիզակետում ՀՀԿ-ականներ կլինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031