Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում. «Իրավունքի Եվրոպա միավորում» 

Մայիս 24,2018 16:28

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Հիշյալ գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում։ Գործընթացի մասին դատական իշխանության պաշտոնական կայքում չկա որևէ տեղեկատվություն, իսկ լրատվամիջոցներով տեղեկատվությունը տարածվել է միայն 22.05.2018թ.:

Որևէ եղանակով չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ առաջարկությունների և թեկնածուների փաստաթղթերի ներկայացման կարգը և ժամկետները, առաջադրման համար ընտրություն իրականացնելու նպատակով հրավիրվող ընդհանուր ժողովի հրավիրման մասին ևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, ինչը մտահոգիչ է։

Այս կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդին,

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝ առաջադրելով ամենասեղմ ժամկետներում տրամադրել՝

1.այն կարգը, որով իրականացվել է թեկնածությունների առաջադրումն ու ընտրությունը:

2.Ինչ չափանիշներով և սկզբունքներով է իրականացվել թեկնածուների ընտրությունը:

3.Ովքեր են առաջադրել թեկնածությունները:

4.Ինչ փաստաթղթեր են ներկայացրել թեկնածուները:

5.Ինչ եղանակով է հրավիրվել դատավորների ընդհանուր ժողովը և արդյոք այն եղել է արտահերթ:

6.Ինչ եղանակով են ծանուցվել դատավորները նախատեսվող ընդհանուր ժողովի հրավիրման, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և ներկայացվելիք փաստաթղթերի մասին:

7.Քանի դատավոր է մասնակցել ընդհանուր ժողովին։

8.Որ դատավորներն են մասնակցել ժողովին (խնդրում ենք նշել անունները)։

9.Ինչպիսին են եղել քվեարկության արդյունքները:

10.Երբ է տեղի ունեցել թեկնածուի առաջադրումն Ազգային ժողովին, (խնդրում ենք տրամադրել Ազգային ժողովին ներկայացված փաստաթղթրը):

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031