Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապօրինի հարստացածներ, Հայաստանից դուրս հանված գումարներ, կոռուպցիայի կանխարգելում. ԵԽԽՎ պատվիրակներին այս հարցերն են հետաքրքրել

Մայիս 24,2018 16:20

ԵԽԽՎ-ում շատ են կարեւորում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն առաջիկայում պետք է ստեղծվի ապօրինի հարստացածների եւ երկրից դուրս հանված գումարների խնդիրների հարցով: Այդ մասին, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն իրենց մտահոգություններն այսօր ներկայացրել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Լյովոչկինան եւ իտալացի պատվիրակ Ջուզեպպե Գալատին: Նրանք այսօր հանդիպումներ են ունեցել Հայաստանի խորհրդարանում:

Հանդիպումից հետո, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք գիտենք, որ կոռուպցիայի հարցով նախկին բոլոր հանձնաժողովները, որոնք վարչապետին կից կառույցներ են եղել, մեռելածին են եղել: Հայաստանի բոլոր վարչապետները եղել են Հայաստանի ամենահարուստ մարդիկ եւ մենք հասկանում ենք, որ չէր կարող գործադիրի ղեկավարն անկախ կառույց ղեկավարել կամ այդ կառույցը չէր կարող լինել անկախ: Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, որ առաջիկայում ստեղծվող մարմինը կլինի անաչառ»: Ի դեպ, «Ելք»-ը, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը, համախոհության սկզբունքով, այդ կառույցում մեկ թեկնածու կարող են առաջարկել: Առաջիկայում թեկնածուի շուրջ քննարկումները կսկսվեն:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եվրոպացի պատվիրակներն արձանագրել են, որ այս նոր քաղաքական իրավիճակը Հայաստանի համար փայլուն հնարավորություն է, որը պետք է ճիշտ օգտագործել:

Եվրոպացի պատվիրակների հետ քննարկվել են նաեւ նոր քաղաքական իրավիճակից ելքերը: Մասնավորաբար`ինչպե՞ս պիտի գնալ արտահերթ ընտրությունների, եթե խորհրդարանում փաստացի մեծամասնություն կազմող ընդդիմադիր ՀՀԿ-ն ամեն կերպ խոչընդոտելու է խորհրդարանի լուծարմանը, նաեւ ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքներին:

Քննարկումներ են եղել նաեւ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկահարույց օրենքի շուրջ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031