Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսիպյանը հնչեցրեց բարեխղճորեն տուգանքները վճարած վարորդների եւ դեռեւս չվճարածների հարցը

Մայիս 24,2018 16:17

Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անդրադարձավ հանրության այն մտահոգություններին, որ կառավարության որոշման արդյունքում կարող է խտրական վերաբերմունք դրսեւորվել տուգանքները բարեխիղճ վճարած եւ դեռեւս չվճարած վարորդներին դրանք ներելու վերաբերյալ: Քաղաքացիները կարծում են, որ բարեխիղճ վարորդների վճարած տուգանքները պետք է վերադարձվեն: Օսիպյանի այս դիտարկումներին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել այդ գումարը. «Հիմա, ես էլ եմ վճարել, պարոն Օսիպյանն էլ է վճարել, պարոն Զեյնալյանը չի վճարել, բայց քաղաքական իրողություն փոխվելուց հետո կվճարի»,- կատակեց նա:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ վարչական տուգանքների համաներման մասին նախագիծ է մշակվել ու դրվել հանրային քննարկման. «Առաջարկում ենք մշակել հայեցակարգ, թե ինչ լուծումներ ենք առաջարկում այս ոլորտում: Դրանցից առաջինը պետք է լինի այն, որ ճանապարհային երթևեկության կանոնները պետք է հաստատվեն ԱԺ կողմից՝ օրենքով»,- ասաց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031