Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ որ դադարեմ լինել նախագահ, ինչ ուզեք կասեմ, հիմա կասեմ այն, ինչ ճիշտ է, այն, ինչ պետք է». Արմեն Սարգսյան

Մայիս 24,2018 16:03

Այսօր նախագահի նստավայրում մենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հարցրեցինք՝ Ձեր կողմից երեխաներին պաղպաղակի հյուրասիրությունը մեծ աժիոտաժ եւ հետաքրքրություն առաջացրեց հասարակության շրջանում, միայն երեխաների՞ն եք հյուրասիրելու պաղպաղակ՝ նա պատասխանեց. «Հանրապետության նախագահը երեխաների հետ իրեն պետք է երեխա զգա, պատանիների հետ իրեն պետք է զգա պատանի եւ եթե կարիք կա, պետք է իրենց հետ խոսի եւ պարի, մեծերի հետ իրեն պետք է զգա մեծ, զինվորի հետ՝ որպես զինվոր: Ես չգիտեմ՝ ինչպես պետք է իրեն պահի ժուռնալիստների հետ, երեւի թե իրեն պետք է պահի ազատ եւ ազնիվ, պատասխանի հարցերին, քանի դեռ նախագահ է: Երբ որ դադարեմ լինել նախագահ, ինչ ուզեք կասեմ: Հիմա կասեմ այն, ինչ ճիշտ է, այն, ինչ պետք է եւ այն, ինչ ՀՀ նախագահի լիազորությունների եւ իր էության մեջ է մտնում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հե՞շտ է՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր եւ շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, որի հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ երկկողմանի հարգալից, շատ կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ են, ես որեւէ խնդիր չեմ տեսնում իր հետ աշխատելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031