Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ միլիոն դրամ պահանջեց դատարանը, որպեսզի Կարո Եղնուկյանն ազատ արձակվի կալանքից

Մայիս 24,2018 15:59

Քիչ առաջ «Սասնա ծռերի» գործով դատավորներից Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության որոշումը:

Ըստ այդմ, Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի այսօր ներկայացրած միջնորդությունը մերժվեց, սակայն դատարանը որոշել է գրավ կիրառել: Երբ կներկայացվի համապատասխան փաստաթուղթ, որ նա դատարանի դեպոզիտի հաշվին փոխանցել է տասը միլիոն դրամ, ազատ կարձակվի գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ սփյուռքահայ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման համակիր Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար: Դատարանի նշյալ որոշումը ենթադրում է, որ նա գրավի վճարման դեպքում այլեւս նիստերին չի ներկայանա կալանավորի կարգավիճակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031