«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադառնալով այն փաստին, որ դադարեցվել են որպես Երևան քաղաքի ավագանու անդամ իր լիազորությունները՝ մասնավորապես ասաց. «Ասեմ, որ այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով անիրավական, որովհետև փաստացի, ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել: Եվ ինքը դա արել է, որ թե իրավական հիմքերից ելնելով, այլ արել է, որպեսզի ձերբազատվի ինձնից՝ Երևանի քաղաքապետարանում»:
Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց. «Ես կարող եմ ասել, որ դա չի փրկելու, չի օգնելու։ Ես շարունակելու եմ զբաղվել Երևանի խնդիրներով»։
Մանրամասն՝ տեսանյութում