Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանից մեկնաբանություն խնդրեց թիվ 141 մանկապարտեզում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ArmLur.am-ի տեղեկություններով, մանկապարտեզի դաստիարակներն ու դայակները բողոքի ցույց են անում`տնօրեն Լուսինե Մատինյանին մեղադրելով ֆինանսական չարաշահումների մեջ,սակայն մանկապարտեզի երեխաների ծնողների մի մասը պաշտպանում է տնօրենին:
«Այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց կա ինչ-որ խժդժուկ, որն ուզում են հարթել այնտեղ գտնվող Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները»,- Aravot.am-ին հայտնեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը:
«Սոցցանցերում բարձրաձայնել են դրամահավաքի որոշ դեպքերի մասին, կպարզենք այդ ամենը, կհասկանանք, թե ինչ խնդիր է եւ հետագայում ավելի ծավալուն մեկնաբանություն կներկայացնենք»,-հավելեց տիկին Ստեփանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.ognirmankapartezid.am-ից