Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Մականուններով հարկ վճարողներ չունենք»

Մայիս 24,2018 15:24

Պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ի նորանշանակ ղեկավար Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե ինչպիսի տեղեկություններ կարող է հաղորդել Նիկոլ Փաշինյանի հետ օլիգարխների հանդիպումից, ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ, բայց այդ հանդիպման արդյունքում ինքը վարչապետից հանձնարարականներ է ստացել: Հարցին՝ ի՞նչ է հանձնարարել վարչապետը ՊԵԿ ղեկավարն ասաց՝ հանձնարարությունները եղել են շատ պարզ ու հստակ՝ ՊԵԿ պետք է իր գործառույթներն իրականացնի օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն ավելի գերադասված տնտեսվարողներ:

Հարցին, թե երբ ստանձնել է ՊԵԿ ղեկավարի պաշտոնը պա՞րզ է դարձել, թե ովքեր են հարկերից խուսափել, կա՞ն անուններ, մականուններ, պարոն Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը չունի մականուններով հարկ վճարողներ եւ վճարումները կատարվում են հարկ վճարողների հաշվառման համարներով:
Պարոն Անանյանը պատասխանելով հարցին, թե ստվերի դեմ պայքարում ինչ են անում, պատասխանեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ստվերի դեմ պայքար իրականացվել է. «Մեր գնահատմամբ, բավականին արդյունավետ, բայց չենք կարող պնդել, որ այդ պայքարը եղել է ամբողջական կամ համապարփակ, որովհետեւ ստվերի դեմ պայքարը բոլոր երկրներում առօրեական խնդիր է եւ մշտական հսկողության առարկա է: Ստվերի դեմ պայքարելու համար ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում դրական տեղաշարժին, ապա կառույցի ղեկավարն ասաց, որ պետք է այնպես անեն, որ այն անձերով պայմանավորված չլինի, այլ՝ համակարգով. «Պարոն վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժեր եղան, բայց մենք դա չպետք է կապենք ՊԵԿ-ի կամ վարչապետի անձի հետ: Մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականացնելն է»:

Թե ՊԵԿ-ի ղեկավարի գնահատմամբ տնտեսությունում ստվերը որքան տոկոս է կազմում, պարոն Անանյանն ասաց, որ այդ տվյալները կարող է տրամադրել վիճակագրական ծառայությունը, քանի որ այդ կառույցն է հարցումների միջոցով պարզում. «Ֆինանսների նախարարությունը մակրոտնտեսական դիտարկումներ կարող է անել, մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա որեւէ տոկոս հնչեցնելը չեմ կարծում, որ ճիշտ է, որովհետեւ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ տեղափոխվելով ՊԵԿ նախագահի մտքերը պետք է լինեն ավելի հիմնավոր, ոչ թե վերացական կամ մակրոտնտեսական վերլուծությունների հիման վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031