Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Մայիս 24,2018 13:49

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ֊հան֊֊րա֊պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող֊քիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինա֊կից»:

Հյուգո

Ու տղան արտասանեց-պրծավ, ու ժպտալով փափախչուն էր նայում: Եւ փափախչին պատասխանը չուշացրեց, բայց տղայի պատ֊մած անեկդոտի ազդեցությա՞ն տակ էր, թե անեկդոտն ու արտասա֊նությունն իրար էր խառնել, եւ քինոտ ասաց. «Էդ ի՞նչ անեկդոտա, որ էդքան երկար ես պատմում։ Հենա՛, որ պրծնես, ասա վերջում խնդանք, էլի»։ Եւ տղան ուզեց ձեռքը թափ տալ ու մեկընդմիշտ մեջքով շրջվել սրանից, բայց չկամ ասաց, հարցրեց, չուզենալու նման հարցրեց, ու ասաց. «Քանի՞ երեխա ունես»։ «Չորս երեխա ունեմ, չորսին էլ պահում եմ»։ «Սովորո՞ւմ են»։ «Հա՛, էրկուսը բարձր-դասարանցի են»։ «Գիր-գրա֊֊կա֊նու֊թյուն, հայոց պատմություն գիտե՞ն։ Որ մեծանան, ի՞նչ են դառնալու»։ «Ա՛, ես ի՞նչ իմանամ՝ ի՞նչ են դառնալու. իրենց մերը գի֊տի։ Ասմա՝ Անժելիկը, որ ավարտի, տանք, թող ֆրանսերեն-անգլերեն սովորի»։ Ու փափախչին ասաց, պատասխանեց, բայց ինքն էլ ասելու բան ուներ եւ ասաց՝ հենա՛, սաղ խառնիք, սաղ թանկացրիք, ձեզ ի՞նչ էին անում, ձեզ ի՞նչ էին անում, հենա՛, հաշտ-համերաշխ ապրում էիք, էլի, էրկու ցռան մոզու համար իրար տվեցիք. ամբողջ աշխարհնա ասում, որ խելոք մնացեք։

Եւ տղան մտածեց, որ փափախչու բերանով ուրիշն է խոսում։ Ու, որ միակամ-թեթեւությամբ միայն «ուռա՜» գոռալ չէ, այդ «ուռա՜»-յին տեր էլ պիտի կանգնել։ Եւ հողի հարցը ուրիշներով չեն լուծում, չեն տա֊րանջատում ու միակամ են լուծում։ Եւ, «երկուսն էլ»… մեղա՜ քեզ Աստվա՛ծ, բայց… ավելի լավ է մարդ մարմնով բոզ լինի, քան մտածե֊լա֊կերպով։

Ու տղան հեռուստացույցի սահմռկեցնող պատկերը հիշեց, եւ Քենեդի-արյունլվա-գետին տապալված եղբայրների պատմությունը հիշեց ու տեսավ, ու նաեւ Սեպտեմբերի 11-ի պատմությունը հեռակա կարգով հիշեց ու տեսավ, եւ ուզում էր ըմբռնել, բայց եւ չէր կարողանում ըմբռնել իրենց երկրներում-իրենց նախագահներին բաց-բացահար գետին տապալող-արյունլվիկ անող ամերիկաների ու եվրո֊պա֊ների խրատ-խորհուրդներն ուրիշ երկրների իրենց ստորադաս֊ներին։ Իրենց նախագահներին, կոնգրեսմեն-սենատորներին գնդակա֊հա֊րող-գետին տապալող ամերիկաներին ու եվրոպաներին տեսավ։ Որ խայտառակ բան է. ժողովրդի ոտքը գնացած նախագահին, իրե՛նց նախագահին, իրենց խորհրդանիշը համարվող-իրենց նախագահին անամո֊թաբար տալիս-փռում են արյունլվա, եւ անվտանգությունը չեն կարողանում պահպանել, չեն կարողանում սեփական երկրի նախա֊գահի ու սեփական երկրի անվտանգությունը երաշխավորել-պահպա֊նել, ու ամբողջ աշխարհիս պատմության մեջ պիտի որ մինչեւ վերջ գլխիկոր ու գլխահակ քայլեն, բայց… չէ՛: Չէ՛ բայց: Իրենք-իրենց գտել են, որ ուրիշների երաշխավորն են նաեւ, եւ հիմա ոգեւորված իրենց խրատ-խորհուրդներում՝ ուրիշ երկրների անվտանգության երաշխա֊վո֊րի ճառերն են կարդում թեթեւությամբ ու թեթեւամտությամբ: Ուրիշ երկրների անվտանգության երաշխավորի ճառերն են կարդում թեթեւությամբ ու թեթեւամտությամբ՝ խաղալով մի ամբո՜ղջ ժողովրդի-մի ամբո՜ղջ պատմության ու ճակատագրի հետ՝ «Հե՛տ տուր»։ Ուրիշ երկրների անվտանգության երաշխավորի ճառերն են կարդում թեթեւությամբ ու թեթեւամտությամբ՝ մոռանալով, որ չինովնիկների համար զանգով երկիր լինելով հանդերձ, բայց այդ չինովնիկների թիկունքին մի ամբո՜ղջ ժողովուրդ կա, մի ամբո՜ղջ ժողովուրդ… որ արդեն ազատատենչի իր էությամբ պատմության դասերն ուսուցանել ու մաքրասերի իր ազնվությամբ՝ միրգն անլվա չի ուտում այլեւս։ Միրգն անլվա չի ուտում այլեւս մաքրասերի իր ազնվությամբ ու մաքրակենցաղ իր էությամբ. «Արի հետ վերցրու, հիմա՛ր»։

Եւ տղան ուրախությամբ հեռակա կարգով հիշեց, իր երկրի նախա֊գահներից մեկին հիշեց ուրիշ երկրների նախագահների շար֊քում ու մեջները հպարտ կանգնած. «Իմ ժողովուրդն ինձ չի հաս֊կանա»։ Եւ տղան ուրախությամբ հեռակա կարգով մյուսին հիշեց, իր երկրի նախագահներից մյուսին հիշեց ուրիշ երկրների նախագահ֊ների շարքում, որ իրեն յուրահատուկ հանդարտությամբ ու ներքին պնդությամբ՝ Արցախամարտն ի նկատի ունենալով, հանդարտ-զուսպ ասաց. «…Տեսա՛ք՝ ի՛նչ եղավ»: Եւ տղան ուրախությամբ հեռակա կարգով մյուսին հիշեց, իր երկրի նախագահներից մյուսին հիշեց ուրիշ երկրների նախագահների շարքում ու մեջները հպարտ կանգնած. հպարտ ու արժանապատիվ իր երկրի նախագահը կանգնել էր ու մտավորական-ժպտալով ասում էր, ասում էր. «Վամ խորոշո, վը պիյոտե շամպանսկոգո, օբշչաետես ս բոգամի, ա յա բեդնիյ՝ սեբեպո֊դոբ֊նիմի»։ Ու գրողը տանի… լավ է ասված: Տեղին ու նուրբ-ժպտալով-լավ է ասել ու լավ է ասված, եւ խաղերի մեջ կորած, ցերեկույթով պայմանավորված-իրար գլխի հավաքված ուրիշ երկրների նախա֊գահ֊ների ճակատներին է ասված պինդ-մտավորականի գեղեցիկ ժպի֊տով: Ու, որ մեր նախագահներն արտաքին աշխարհում «ասս են» ու «վըսշիյ պիլյոտաժ են»՝ ապացուցվել ու ապացուցված է. դեռ «ոչ մի կտոր» հետ չենք տվել՝ ընդհակառակը՝ «մնացյալ ասսերի» մեջ, աշ֊խար֊հի «մնացյալ ասսերի» մեջ լավ էլ խուսանավում եւ աշխարհին-բոլորին համբերությամբ համոզելով՝ հայկական մեր հարցը առաջ են տանում կամաց-կամաց: Հայկական մեր հարցը առաջ են տանում կամաց-կամաց:  Ու տղան մտածեց, որ ժպտալով էլ կարելի է խաղերի մեջ կորած-աշխարհի մաքուր երեւացողներին տեղները նստեցնել, բայց նաեւ մտածեց, որ այդպիսի այլաբանություններին պինդ թիկունքի դեպքում են անցնում, եւ այդ պինդ թիկունքը ժողովուրդն է լինելու, բայց ում մեղքո՞վ է՝ այս էլ քսա՜ն տարի է՝ ժողովուրդը տարանջատված է, եւ իր էությամբ բազմաշերտ հասարակություն է դեռեւս։ Եւ ո՞ւմ մեղքով է. ժողովուրդը տարանջատված ու իր էությամբ բազմաշերտ հասարակություն է դեռեւս։

Ու փափախչու խոսքերը՝ «Անժելիկին ֆրանսերեն-անգլերեն սովո֊րեցնենք», դեռ տղայի ականջներում է, ու տղան մտածեց, որ վատ բան չէ ֆրանսերեն-անգլերեն խոսելն ու գրելը, վատ բան չէ, բայց ահավոր է, երբ հայը հայերեն գրել-խոսել չգիտի եւ հայերեն մի կարգին չսովորած, մեր պարմանուհիները հիմա էլ ֆրանսերեն-անգլերեն յուրացմանը զուգահեռ, նաեւ ֆրանսիական վարք ու բարքն են հաղթահարում ինքնազոհաբար։ Ու տղան մտածեց, որ ուրիշների վարք ու բարքը անդեմ մարդիկ են կրկնօրինակում, ու քաղքենուց վատթարը չկա, նաեւ, որ այդպիսիների հետ իրեն հոգնեցնող ու ձանձրալի է խոսքի բռնվելը, բայց այս երեւույթը կարծես համատա֊րած բնույթ է կրում, եւ հայությունը հիմա ճիգեր է թափում։ Հայությու֊նը ճիգեր է թափում, ու աշխարհն առաջինը խորհրդայնացնելու ճա֊նա֊պարհին իր առաջին մատաղացու գառները տվել-փոշմանել-բռնատիրական էտապը հաղթահարել, ու հիմա էլ «համամարդկային արժեքների էտապը» լավ ընկալել, եւ դրանց «նրբությունների յուրացման» խոչընդոտ-արգելքներն է հաղթահարում միշտ առաջինը նետվելու հերոսի կամակորությամբ, միշտ առաջինը լինելու հերոսի կամակոր-համառությամբ: Եւ կամակորի անասելի համառությամբ հաղթահարում ու ինքն իրեն համոզված է, համոզված է ինքն-իրեն՝ փորձանոթի ճագարի հերն էլ անիծած, բայց «վերջին այս էտապի» անխոնջ պաշտպանն ու փայփայողն է լինելու այսուհետ։ Անխոնջ պաշտպանն ու փայփայողն է լինելու այսուհետ։

Ու տղան մտածեց, որ այս երկիրը՝ հողի՞ց է, ջրի՞ց է, կլիմայի՞ց է՝ լավն ու վատը միանգամից է ընկալում-ընդունում, լավն ու վատը միանգամից է ընկալում-ընդօրինակում, եւ հեռակա իր պատկերա֊ցրածից ինքն իրեն փռթկացրեց. երբ թույլ ամուսնու ազդեցությունից հայուհի-կինը պոկ գալիս, շուկայում մի քանի ժամ ֆռֆռալու պատրվակի տակ սիրածի գիրկն է նետվում՝ գլխի վրայով չադրան նետելով ու հետն էլ հին ու իր համար արդեն անպատվաբեր նախա֊պա֊շարմունքներից ազատագրվածի հաստատակամությամբ ատամ֊նե֊րի արանքից սիրախաղի բնավորություն նետելով սիրածին. «ֆաքն֊յու»։

/շարունակելի/

 

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031