Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող և կարծիք արտահայտող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք: Սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն և հերյուրանքներ տարածելու փոխարեն բոլորին հորդորում ենք ՇՊՀ-ին առնչվող և իրենց հուզող հարցերը տեղափոխել գործնական և իրավական հարթություն:
Տեղեկացնում ենք նաև, որ Շիրակի պետական համալսարանում բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով և օրենքի տառին համապատասխան: Պատրաստ ենք լսելու ցանկացած կառուցողական առաջարկ՝ ի նպաստ համալսարանի զարգացման:
ՇՊՀ ռեկտորատ