Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտական խորհուրդը համարում է, որ զորակոչից տարկետում տալու կարգը լուրջ վտանգ է ստեղծում ՀՀ-ում գիտության և կրթության ապագայի, հատկապես ՏՏ ոլորտի համար

Մայիս 24,2018 12:56

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Գիտական խորհուրդը կոչ է անում ՀՀ կառավարությանը, առաջնորդվելով գիտության և կրթության գերակա բնագավառներում կրթության անընդհատության սկզբունքով, վերանայել 2018թ. ապրիլի 12-ի N451–Ն որոշման առանց հանրային քննարկման ընդունված հավելվածի <<Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմաններ>>-ը և <<Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն>>-ը:

Գիտական խորհուրդը համարում է, որ վերը նշված փաստաթուղթը անընդունելի է և լուրջ վտանգ է ստեղծում ՀՀ-ում գիտության և կրթության ապագայի, հատկապես ՏՏ ոլորտի համար:

ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի դեկան
Վ. Դումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031