Ապրիլ ամսին սկսում է գայլերի բազմացման շրջանը, և դրանով պայմանավորված՝ ակտիվանում է նրանց հարձակումը բնակավայրերի վրա։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Այս շրջանում արու գայլերը հատուկ ուշադրություն են ցուցաբերում էգերի հանդեպ և հաճախ նրանց փոխարեն էլ են որս անում։ Կեր չգտնելով՝ նրանք գնում են մարդկանց ապրելավայրեր։ Դրանով պայմանավորված՝ այս հարցը պետք է լինի գյուղապետարանների, տարածքային կառավարման մարմինների և Կառավարության ուշադրության կենտրոնում»։
Կերի պակասը, ըստ բնապահպանի, առաջանում է որսագողության հետևանքով։ Այն կենդանիները, որոնցով սնվում է գայլը, դառնում են որսագողության թիրախ և գայլերը կերի փնտրտուքներով մտնում են բնակավայրերին մոտ աղբանոցներ կամ գյուղական համայնքներ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ