Այսօր կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Azatutyun.am-ի հետ զրույցում պատասխանելով ապօրինի հարստացած անձանց մասին բացահայտումների հարցին, ասել է, որ մայիսի 23-ից գործողությունները սկսվել են եւ շուտով հրապարակումներ կլինեն:
Ըստ պարոն Վանեցյանի, կան բերման ենթարկված անձինք եւ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Նա նաեւ նշել է, որ այդ ամենը բարդ եւ մեծածավալ աշխատանք է:
Արթուր Վանեցյանը նաեւ տեղեկացրել է, որ բերման ենթարկվածներից բացատրություններ են վերցվել եւ նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ