Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժիկ Ավետիսյանին կոչ եմ անում, որպեսզի պատասխանը պատրաստի. այցելելու ենք իրենց». ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Մայիս 24,2018 12:28

Սամվել Բաբայանի համախոհներն այսօր կրկին ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ ցույց են անում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների և ազատության:

Դիմելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հայտարարեց. «Այսօր մենք հերթական անգամ հավաքվում ենք, որպեսզի պահանջենք կոնկրետ պատասխան Վճռաբեկ դատարանից: Եթե հիմա մեզ հետևում են դատարանում, ես քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին կոչ եմ անում, որպեսզի պատասխանը պատրաստի, քանի որ այսօր մենք հանդիպելու ենք իրենց: Կուզենք ծանոթանալ գործի ընթացքին: Քաղաքական իրողությունների փոփոխություններից ելնելով՝ ակնհայտ է, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»:

Պարոն Թևանյանը տեղեկացրեց՝ ավելի քան մեկ ամիս առաջ դիմում է ներկայացվել, որպեսզի Վճռաբեկ դատարանը վերցնի վարույթ Սամվել Բաբայանի՝ այսպես կոչված արդարացման վճիռ, սակայն այդ ժամանակահատվածում դեռ որևէ պատասխան չեն ստացել: Պարոն Թևանյանն ասաց, թե սպասում են պատասխանի, թե ինչպիսի վերաբերմունք ունի Վճռաբեկ դատարանը կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխելու մեր միջնորդության պահով:

Անդրանիկ Թևանյանը նշեց, թե տեղեկացել է, որ քրեական պալատի ղեկավարը պատրաստ է հանդիպել իր հետ որպես բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկը և ԶԼՄ ներկայությամբ տալ պարզաբանումներ, թե ինչ ընթացքի մեջ է գործը:

Այժմ քննարկվում է նրա հետ հանդիպման հարցը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031