Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում, «քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները» այս պահից դադարեցնելու պահանջը. «Հայոց աշխարհ»

Մայիս 24,2018 11:53

Գաղտնիք չէ, որ քաղաքացիների առանձին խմբեր, ամենատարբեր հարցերով ու պահանջներով, իհարկե, այս օրերին բողոքի ցույցեր, ակցիաներ են իրականացնում։

Մասնավորապես գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա էր՝ Սամվել Բաբայանին, Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով։ Իսկ, օրինակ, Ջերմուկի մոտ էլ, օրեր շարունակ, քաղաքացիները հանքարդյունաբերության դեմ բողոքի ցույցով էին իրենց պահանջները ներկայացնում։

Առհասարակ Հայաստանում, ինչպես որեւէ այլ երկրում, միշտ էլ ամենատարբեր բողոքի ցույցեր, ակցիաներ եղել են։ Ինչո՞ւ հեռու գնալ, թավշյա իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց բողոքի զանգվածային ակցիաների, անհնազանդության ցույցերի միջոցով։ Դրա շնորհիվ «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։

Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը հետեւողականորեն շարունակում է հանդես գալ քաղաքացիների…իրենց բողոքը ցանկացած, օրենքի պահանջները չխախտող եղանակով արտահայտելու հիմնարար իրավունքի դեմ։ Ավելին՝ գործադիր իշխանության ղեկավարը հնչեցնում է կոչեր, պահանջներ՝ շանտաժի ակնհայտ տոնայնությամբ։

Այն, որ պետության փաստացի ղեկավարը, վարչապետի պաշտոնն զբաղեցնող գործիչը «խնդրում, հորդորում է», ոչինչ, նորմալ է։ Կարելի է ինչ-որ տեղ հասկանալ։

Բայց ինչ է նշանակում, «քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները» այս պահից դադարեցնելու պահանջը։

Ու դա ընդդիմադիր առաջնորդի, որեւէ կուսակցության կամ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պահանջ չէ։ Այլ պետության, գործադիր իշխանության ղեկավարի՛։

Չենք ուզում ասել, թե ինչ տեղի կունենար, առավել եւս ինչ աղմուկ-աղաղակ կդներ նույն Նիկոլ Փաշինյանը (մյուսներին չհաշված), եթե հանկարծ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը կամ նախկին վարչապետերից, նախագահներից որեւէ մեկը, անգամ եթե որեւէ նախարար կամ նույնիսկ նախարարի տեղակալ նման խայտառակ պահանջ ներկայացներ հասարակությանը:

Ասենք՝ ինչ աղմուկ-մաղմուկ։ Այնպես «կնաշխազարդեին», որ քիչ չէր թվա։

Սաքունցն ու մյուս թունդ իրավաքաղաքականապաշտպանները հայտարարություններով կռմբակոծեին Եվրամիության, ԵԽ ԽՎ-ի, ԱՄՆ Պետդեպարւոամենտի ու դեսպանատան, «Հյումըն ռայթս ուոչ»-ների դռներն ու գրասենյակները, թե՝ «հասեք, Հայաստանում ժողովրդավարական ազատությունները վերջնական կործանման սպառնալիքի տակ են հայտնվել», «հայ-հավա՜ր, բռնապետությո՜ւնը կատաղել է, վերջին ազատություններն են սպանում» եւ այլն, եւ այսպես շարունակ։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031