«Ժողովուրդ» օրաթերթը երկրի ներքաղաքական վիճակի, ԱՄՆ գնալու եւ
Թաթայի՝ հեղափոխությանը նվիրված երգի ստեղծման մասին զրուցել է երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանի (Մուրզո) հետ։
– Կպատկերացնեի՞ք, որ այդ երգը կդառնար հիթային, այդքան մեծ տարածում կգտներ։
– Թաթան միշտ էլ ճիշտ պահին հայտնվել է ճիշտ տեղում, ուստի այս արդյունքն էլ սպասելի էր։ Նա այն եզակիներից է, որոնք իրենց երգը սրտաբուխ են ստեղծում։ Թաթան այս բնույթի երգ առաջին անգամ էր կատարում։ Բայց իրավիճակը դարձավ թելադրող։ Ո՞նց կարող ես ունենալ ապրումներ եւ չսնվես դրանցից։
– Հիմա վերածնված քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսետրի։
– Քաղաքացին այս անգամ չպետք է խանգարի իշխանությանը կատարելու իր աշխատանքը, հատկապես, եթե ի սկզբանե վստահել է նրան։ Նա խոհեմություն եւ համբերություն պետք է ցուցաբերի, որը դրսեւորել է հեղափոխության ժամանակ։ Մենք ամեն մեկս մեր մեջ պետք է փայփայենք այն գաղափարը, հանուն որի ի սկզբանե պայքարել ենք։
Կարեւորն այն է, որ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ մենք ով ենք, ինչպես ենք հասնում մեր նպատակին եւ որքան սիրով ենք լցված միմյանց հանդեպ։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում