Ներկայումս ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում`Ներքին Լարս անցակետում կայանած են հայկական պետհամարանիշերով ավտոբուսներ: Ուղեւորների վկայությամբ`ռուսական մաքսակետում չեն թույլատրում Ռուսաստանի տարածք ավտոբուսների մուտքը, պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
Հայ վարորդներն անտեղյակ են այդ նորամուծությունից: Ռուսական անցակետում ասել են,որ առանց լիզենզիայի ավտոբուսների վարորդները կտուգանվեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ