ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ամենեւին չի զղջում իր քվեարկության համար, քանի որ այդպես վարվել է իր խղճից ելնելով։ Ավելին՝ Ցոլակյանը հայտարարեց՝ հետագայում էլ է այդպես վարվելու՝ անկախ այն հանգամանքից, թե որ ուժը նախագիծ կներկայացնի։
– Այժմ ՀՀԿ-ն որոշել է «պատժել» Ձեզ։ Ինչպե՞ս եք վերաբերվում։
– Կուսակցական տեսանկյունից եթե նայենք, նրանք ճիշտ են իրենց վարքագծով։ Ես դրանից էլ չեմ նեղվում, նորմալ եմ ընդունում, որովհետեւ կուսակցությունն ունի իր գիծը։ Ես կուսակցական չեմ, իմ իրավիճակն այլ է։ Ես խմբակցության անդամ եմ, բայց կուսակցության մեջ չեմ, չէ՛։
– Որոշել եք մնա՞լ անկախ պատգամավոր, մանդատը վայր չեք դնի՞։
– Չէ՛, մանդատը վայր դնելու որեւէ մտադրություն չունեմ։
– Բայց ընդունելի համարո՞ւմ եք, որ փորձում են պատժել Ձեզ եւ Շիրակ Թորոսյանին։
– Կուսակցությունն ունի իր աշխատաձեւը, աշխատաոճը, կանոնադրությունը։ Եվ այդ կարգով են երեւի առաջնորդվում։ Երեւի ես դա իրենց կողմից համարում եմ ճիշտ։ Իրենք իրենց կողմով են ճիշտ, ես էլ իմ կողմով եմ ճիշտ։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում