Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հայաստանում: Խայտառակ իրավիճակը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հետեւանք էր, չի կարող հիմք ծառայել, այսպես ասած, հակահեղափոխականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար: Էլ ո՞նց կլինի, Նիկոլն ասել է` հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին եւ դատեք:
Իսկ ո՞վ պետք է դատի 3-5 տարեկան երեխայի ականջի տակ սիգնալ տվող ցուցարարներին, ո՞վ պետք է դատի «անպատժելիության» քարտ բլանշ ստացած փողոց փակողներին, որոնց պատճառով հիվանդ, ծեր, հղի, օդակայան շտապող քաղաքացիներ ժամերով մնացել են փողոցներում, ո՞վ պետք է դատի այն անասուններին, որոնք մանկասայլակներով կանանց հանել են ոստիկանության ու կարմիրբերետավորների շարքերի դեմ: Ո՞վ պետք է դատի պարոն Օսիպյանին, որ ոստիկանապետ է դարձել միայն այն բանի համար, որ կատարյալ անգործություն է ցուցաբերել: Օսիպյանը մեղք չունի՞, որ չի կարողացել խոչընդոտել այն բախումներին, որոնց ժամանակ, վախ, վախ, վախ, ցուցարարների մեքենաներ են վնասվել:
Հիմա սա ի՞նչ միակողմանի մոտեցում է: Ի՞նչ տրամաբանությամբ եք փորձում քրեական գործ հարուցել այն երիտասարդի դեմ, ով խնդրել է ճանապարհը բացել, որովհետեւ տեղ է շտապում, կամ մեքենայի մեջ հղի կին կա, ու չեն բացել ճանապարհը: Լավ է արել, եթե ջարդել ու վնասել է այդ բիրդան ցուցարարի ավտոմեքենան: Ասում եք՝ վիճակը հեղափոխական է եղել, ժողովրդին նեղություն է պատճառվել: Նեղություն պատճառողը չգիտի՞, որ «մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում: Գնացեք, ինքներդ էլ քաշեք ձեր վնասները, ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության համար:
Նման գործերի հարուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաշվեհարդար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այս քաղաքական ֆարսի հետ, որի անունը, չգիտես ինչու, հեղափոխություն են դրել: Ավելին ասեմ՝ քննություն պետք է սկսել՝ պարզելու համար այս ամեն ինչի խորքը, որի մասին հասարակ ժողովուրդը, այդ թվում եւ հարյուր հազարավոր ցուցարարներ, բառացիորեն պատկերացում չունեն:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Այսպես կոչված հակահեղափոխության առաջին մոհիկանը…
Պարոնայք երդվյալ ատենակալներ՝ խնդրում եմ արձանագրել:
>>Ի՞նչ տրամաբանությամբ եք փորձում քրեական գործ հարուցել այն երիտասարդի դեմ, …
Հստակ վավերագրված հանցակազմ պարունակող արարքը պատժելու ԿՈՒՌ տրամաբանությամբ:
Իսկ եթե գործի քննությամբ պարզվի որ եղել են ձեր ասած ‘հիվանդ, ծեր, հղի…’ կամ նմանատիպ մեղմացուցիչ հանգամանքներ, ապա դատարանը հաշվի կառնի:
Ավելորդ պաթետիկ ճոռոմաբանությունից էլ օգուտ չկա, եթե կոնկրետ հանցանքի կամ զանցանքի մասին վավերագրված նյութեր, վկայություններ ունեք – հանձնեք ոստիկանությանը, ու հանրությանը տեղյակ պահեք եթե անարդար վերաբերմունք նկատեք:
Եթե ամեն ինչ մի կողմ դնենք, ու սոսկ մի դրական բան հաշվի առնենք որ տեսնում ենք այս իշխանափոխության արդյունքում – ՔԱՂԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ փաստացի սկսված գործընթացը, ապա տեղի ունեցածը ‘ֆարս’ որակելու համար պետք է մեղմ ասած անբուժելի անհասկացողությամբ տառապել:
liike
Հարգելի ՛՛Առավոտ՛՛, ե՞րբ եք վերջապես հնարավորություն տալու գնահատելու այլ ընթերցողների դիպուկ գրառումները / նկատի ունեմ՝ մեկ սեղմումով /
Ինչու?եք հրապարակում նյութեր, որտեղ հեղինակը հազարավոր մարդկանց ” անասուն” է ասում:
Հարգելի Հայկ: Սա «Հրապարակ» թերթի հրապարակումն է: Խնդրեմ ուղղեք Ձեր հարցադրումը հեղինակին:
Հարգելի Աննա, եթե հոդվածի բառապաշարը չի համապատասխանում ձեր թերթի քաղաքականությանը, ապա ինչու եք այն գովազդում։Դա նույն է, որ առանց քննադատական մեկնաբանության, ռեփոստ անեք որեւէ ֆաշիստական գրառում։
Հարգելի Հայկ, շնորհակալություն դիտողության համար: Անպայման նկատի կունենանք: