Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ թող կանգնեն մեր թիկունքում, մե՛նք կառաջնորդենք»

Մայիս 24,2018 10:45

2018 թվականի մայիսի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և ամենաքննարկվող կին քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի հետ պատիվ ունեցա ներկա գտնվելու դեռևս 2017 թվականի դեկտեմբերին մեկնարկած «Կին նորարարներ» մրցույթի մրցանակաբաշխությանը, որն անց էր կացվում WomenNet.am կայքի նախաձեռնությամբ` «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակներում:

Մրցույթին մի քանի տասնյակ պատմություններ էին ներկայացված մեր այն հայրենակցուհիների մասին, ովքեր իրենց նորարարական գաղափարներով և անձնական օրինակով` կարծրատիպերով լեցուն մեր հասարակություն են բերում փոփոխություններ` նոր շունչ և նոր հնարավորություններ ստեղծելով կանանց համար մեր կյանքի տարբեր ոլորտներում: Նրանք բոլորն էլ շատ կարևոր են հանրության կյանքին թարմություն և նոր որակ հաղորդելու, ինչպես նաև` երիտասարդներին նորարարություններով հանդես գալու օրինակ լինելու կարևոր գործում:

Շնորհավորում եմ բոլոր օրինակելի հայուհիներին, ովքեր այսօր իրենց նորարարական գաղափարների համար մրցանակակիրներ դարձան: Մաղթում եմ, որ այսպիսի մրցանակաբաշխությունները մեր երկրում ավելանան, իսկ մրցանակի արժանացող կանանց թիվը կրկնապատկվի:

Շնորհավորում եմ նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին` «Հայաստանի քաղաքական դաշտում նորարարական մոտեցումների համար» մրցանակը ստանալու կապակցությամբ: Աներկբա է, որ, հիրավի` Զարուհի Փոստանջյանն իր ավելի քան տասնամյա քաղաքական խիզախ կենսագրությամբ կարողացավ հայաստանյան քաղաքական դաշտ բերել բազում նորարարություններ` կոտրելով բոլոր կարծրատիպերը: Նա ոչ միայն նոր շունչ հաղորդեց մեր, թույլ տվեք ասել` հոգնած և միապաղաղ քաղաքականությանը, այլև մեծ ներդրում ունեցավ` քաղաքացիների համար կարևորի և գաղափարի շուրջ խորհելու հնարավորության ու դաշտի ստեղծման հարցում, իսկ քաղաքական գործունեության և ակցիաների միջոցով ժողովրդին ապօրինությունների դեմ պայքարի նոր հավատ, համարձակություն և հնարամտություն հաղորդեց. «Մեր երկրի քաղաքական կառուցվածքը բացարձակ ավտորիտար է, հետևաբար` մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ անել այն, ինչ մենք ենք անում: Մարդիկ կաշկանդված են, հաճախ հենց դա է պատճառը, որ մեր որոշ արարքներ իրենց համար անթույլատրելի են: Բայց երբ չկա դատարան, չկա քաղաքական արդար կառուցվածք, ապա դու այլ հնարավորություն չունես: Մեզ էլ հաճելի չէ ընտրել այդ միջոցները, մանավանդ, որ դրանք հաճախ վտանգներ են պարունակում իրենց մեջ, սակայն այլընտրանք չունես, և քո նպատակին հասնելու համար պետք է դիմես ռիսկային միջոցների ու չվախենաս հետևանքներից»,- ասում է Զարուհի Փոստանջյանը և հավելում.- «Կարծում եմ, որ կնոջ առաջնորդությունը հատկապես այսօր պահանջված է: Պատերազմից հետո տղամարդկանցից շատերը մեկնել են արտագնա աշխատանքի, և կանայք հասկանում են, որ իրենց ուսերին է մնացել որոշումներ կայացնելու պատասխանատվությունը: Մենք ասում ենք՝ ոչինչ, եթե նույնիսկ տղամարդիկ վախենում են, թող կանգնեն մեր թիկունքում, և մենք կառաջնորդենք…»:

 

Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031