Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված` վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի:
Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված, եւ չի բացառվում` կոպեկներով: Այսօր այն մի քանի անգամ ավելի գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է. այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեղ առանձնատները:
Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
24.05.2018