Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին արտգործնախարարը չբացառեց նոր իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցումների որդեգրումը. VOA

Մայիս 24,2018 00:30
Vardan Oskanyan

Ամերիկյան Ջորջթաունի համալսարանում կայացել է Հայաստանի ապագայի վերաբերյալ քննարկում՝ կազմակերպված ամերիկյան ռազմավարական կենտրոնների կողմից: Բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, Սալպի Ղազարյանն ու Աննա Օհանյանը

«Դա Հայաստանի հաջողությունն էր: Դա հայկական ժողովրդական շարժում էր»,- այսպես է գնահատում Հայաստանի վերջին հեղափոխական զարգացումները ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնը ամերիկյան մի շարք առաջատար ռազմավարական կենտրոնների կազմակերպած քննարկմանը հետհեղափոխական Հայաստանի ապագայի մասին:

Մասնակից բանախոսները ընդգծել են շարժման դրական բնույթը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այն համարում է հիանալի հնարավորություն Հայաստանի համար:

«Կարծում եմ ունենք հիանալի հնարավորություն փոփոխություններ արձանագրելու ոչ միայն ներքին, այլ նաեւ տարածաշրջանային և արտաքին քաղաքական խնդիրներում»,- նշում է Օսկանյանը

Վերջինս ընդգծում է, որ Հայաստանում ընթացած փոփոխությունները մեծ ուշադրություն են սևեռել իրենց վրա ամբողջ աշխարհում, հատկապես այնտեղ, ուր հետաքրքրված են Հայաստանով ու տարածաշրջանով:

«Այսօր մեր խնդիրն է կարողանալ բացատրել ստեղծված իրավիճակը, ցույց տալ հեռանկարները ու խնդիրներ դնել միջազգային հանրության առաջ, թե որոնք են Հայաստանի իրական կարիքները, որպեսզի հնարավոր լինի այս բոլորը հասցնել վերջնական ավարտին»,- ասում է Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը չբացառեց նոր իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցումների որդեգրումը: Ըստ նրա ՝ Հայաստանը պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Օսկանյանը հատկապես կարևորում է Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացումը՝ առաջարկելով ստեղծել Հայաստան-Վրաստան հատուկ կառավարական հանձնաժողով՝ թասք ֆորս:

«Ես կարծում եմ, մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություն, հատկապես Հայաստան-Վրաստան հարաբերություններում: Մեզ հաջողվել է հավասարակշռություն մտցնել մեր արտաքին քաղաքականությունում, որը հնարավորություն կտա խորացնել հայ-վրացական հարաբերությունները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ Վրաստանը ՝ գեոպոլիտիկ»,– ասում է Օսկանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031