Ֆիլիպինցի Քել Ավելինոն (ձախից առաջինը) հիացած է Հայաստանով: Նա մեկ տարում 5 անգամ եկել է մեր երկիր: Նրան հանդիպեցինք Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի գեղեցիկ անկյուններից մեկում` Մաչանենց հյուրատանը: Քելն այս անգամ Հայաստան է եկել քրոջ եւ ընկերոջ հետ:
«Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ իրեն անչափ գրավում են հայկական մշակույթը, տեղական սովորույթները, սնունդը, գեղեցիկ բնությունը եւ մարդկանց հյուրընկալությունը: Ֆիլիպինցի զբոսաշրջիկը նշում է, որ Երեւանից դուրս եւս ամեն ինչ տպավորիչ է ու գունեղ: Ի դեպ, Քելը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից եւ լատինատառ հայերենով սեր խոստովանել հայերին ու մեր երկրին: Նրա ֆեյսբուքյան ետնանկարը Կասկադի տեսարանն է:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
23.05.2018