Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Իմ համար հին ու նոր Հայաստան չկա»

Մայիս 23,2018 23:05

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումն անցկացրեց:

Դարպասապահներին մարզում էր նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Մեր ընտրանին սկսել է նախապատրաստվել Մալթայի եւ Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին:

Մարզումից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ռոման Բերեզովսկի. «Շատ ուրախ եմ սիրելի թիմ, սակայն մարզչի կարգավիճակով վերադառնալու համար: Այսօր առաջին մարզումն անցկացրինք ու կդժվարանամ դարպասապահների մասին կոնկրետ բան ասել: Լավ տղաներ են: Բայց ամեն ինչ կախված է աշխատասիրությունից»: Պատասխանելով Դավիթ Յուրչենկոյին հրավիրելու անհրաժեշտության մասին հարցին՝ Ռոման Բերեզովսկին ասաց. «Եթե գլխավոր մարզիչը որոշել է, ուրեմն նպատակահարմար է»:

Գեւորգ Ղազարյան (կիսապաշտպան). «Տրամադրությունս շատ բարձր է: Նոր փուլ է սկսվում հավաքականի համար: Ցանկացած խաղ շատ կարեւոր է, որպեսզի այս անգամ մենք մեր շանսն օգտագործենք, թեեւ հեշտ չի լինելու»:

Հենրիխ Մխիթարյան (հավաքականի ավագ). «Չնայած վերջին հանդիպումս «Արսենալի» կազմում անցկացրել են տասն օր առաջ, բայց պահպանել եմ ֆիզիկական վիճակս: Գիտակցելով, որ տասը օր ազատ եմ լինելու, աշխատել եմ ինքս ինձ վրա: Առաջիկա երկու մրցակիցներին դեռ չենք ուսումնասիրել: Թեեւ նրանց հետ խաղացել ենք տարիներ առաջ, բայց շատ փոփոխություններ են եղել, ինչից մենք էլ անմասն չենք մնացել: Դեռ ժամանակ կա եւ մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցների հետ: Վարդան Մինասյանից սպասելիքները շատ են, բայց մարզիչն էլ սպասելիքներ ունի մեզանից, որպեսզի կարողանանք պատվով խաղալ եւ Ազգերի լիգայի այս միակ շանսը օգտագործել: Հավաքականում մի քանի նորեկներ կան: Նրանց հետ դեռ չեմ հասցրել շատ շփվել, հնարավորություններին ծանոթանալ: Նրանց մասին տեսանյութեր դիտել եմ, բայց խաղադաշտում շփվելը այլ է»:

Aravot.am-ի հարցին, թե մի քանի օր է վերադարձել եք Երեւան՝ Նոր Հայաստանի զգացում ունե՞ք, Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց. «Իմ համար հին ու նոր Հայաստան չկա, Հայաստանը մեկն է, միշտ եղել է եւ կմնա: Ամեն անգամ Հայաստան գալով կարոտս առնում եմ, վերալիցքավորվում, հավաքում ուժերս, ու սկսում նոր մրցաշրջանի մեկնարկը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031