Մոսկվան կշարունակի ակտիվ դեր խաղալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ այժմ մի շարք անուղղակի պատճառներով կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թևակոխում է նոր, ավելի ակտիվ փուլ, և առաջին ջութակով կնվագի Ռուսաստանը:
Զախարովայի խոսքով` ցանկություն կա կարգավորումը մոտեցնել այն միջոցներով, որոնք ընդունված և ստուգված են արդյունավետության առումով:
«Ցանկություն չկա ինչ-որ ջութակ նվագել հերթական համարի ներքո: Ցանկություն կա կարգավորումը մոտեցնել այնպիսի միջոցներով, որոնք համարվում են և’ քաղաքակիրթ, և’ կհաստատեն իրենց արդյունավետությունը: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել և այդպես էլ կշարունակենք»,- հայտարարել է նա:
Պատրաստեց` ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ