Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ վարորդներ ճիշտ չեն ընկալել այս ամենն ու խախտումներ են անում տեսախցիկների առաջ». ոստիկանության պաշտոնյա

Մայիս 23,2018 17:35

«Արագաչափերը միշտ գործել են եւ գործելու են: Թյուրըմբռնումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ տեսահսկող համակարգերը գործում են»,-Ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք՝ կառավարության նիստում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի գործունեությունը: Արմեն Խաչատրյանը դիմեց վարորդներին՝ ասելով. «Պետք չէ իրավախախտումներ թույլ տալ»:

Ապա նա լրագրողներին հայտնեց, որ վերջին օրերին վարորդների իրավախախտումների աճ է գրանցվել. «Քաղաքացիներից զանգեր ենք ստանում եւ պարզ է դառնում, որ որոշ վարորդներ ճիշտ չեն ընկալել այս ամենը եւ խախտումներ են անում անգամ այն վայրերում, որտեղ տեսահսկող սարքեր կան»: Խաչատրյանն անդրադարձավ Ոստիկանության այսօրվա որոշմանը, համաձայն որի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է: Նա շեշտեց՝ դա չի ենթադրում, որ վարորդները կարող են կարգազանցություն թույլ տալ:

«Վերջին օրերին մի շարք արագաչափերի վնաս է հասցվել կրակելու եւ այլ միջոցներով: 3 արագաչափի գողության փաստ ունենք այս պահին: Հայտարարում ենք, որ արագաչափերը պետական սեփականություն են եւ պատկանում են ոստիկանությանը, եւ նման գործողություններով քաղաքացիները վնաս են հասցնում ՀՀ շահերին»,-եզրափակեց Արմեն Խաչատրյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031