Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Կապան քաղաքում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

Մայիս 23,2018 16:46

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի բնակչի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է:

2018թ. մայիսի 22-ին` ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նշված բնակարանի լոգարանում հայտնաբերվել է Կապան քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչի դին՝ դեմքի և գլխի շրջաններում մարմնական վնասվածքներով, և տանտերը՝ ծնված 1954թ., ում մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք»:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ-ի մայիսի 22-ի երեկոյան Կապան քաղաքի 48-ամյա բնակիչը հյուրընկալվել է համաքաղաքացու՝ 1954թ. ծնված տղամարդու բնակարանում, որտեղ միասին ընթրել են, օգտագործել ալկոհոլ: Այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում տանտերը մետաղական լինգով, այնուհետև բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացած մետաղյա լինգը, վերցվել են նմուշներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

1954թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031