Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա քաղաքացիների բեռը թեթեւացնելու համար է». ՃՈ պետի տեղակալը՝ տուգանքների համաներման մասին

Մայիս 23,2018 16:33

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մի շարք պարզաբանումներ ներկայացրեց այն փաստի շուրջ, որ ոստիկանությունը համաներում է կիրառում վարորդների՝ 01.01.2012թ.-ից 31.12.2017թ.-ը կատարած իրավախախտումների վերաբերյալ. արդյունքում չեղարկվում է 13,7 մլրդ. դրամի չափով տուգանք: «Այս քայլը կատարվել է՝ թեթեւացնելու համար քաղաքացիների սոցիալական բեռը: Կան քաղաքացիներ, որոնք ֆինանսական անհաղթահարելի խնդիրների պատճառներով մինչ օրս չեն կարողացել վճարել այդ տուգանքները»,-պարզաբանեց Արմեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը նման որոշում է կայացրել վարչապետի հանձնարարականի հիման վրա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ համաներումը վերաբերո՞ւմ է այն վարորդներին, որոնք ՃՈ տուգանքներն այս պահին վիճարկում են դատական գործերով:

Արմեն Խաչատրյանը դրական պատասխան տվեց: Իսկ թե ինչ ճակատագիր են ունենալու այն վարորդները, որոնք փաստաբանների ծառայությունների համար գումարներ են վճարել, Խաչատրյանը նշեց. «Այդ հարցով փոխհատուցումը մեր գործառույթի մեջ չի մտնում, դա կախված է իրավաբան-քաղաքացի պայմանագրից»:

ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն էլ անդրադարձավ հարցին, թե ուր են «գնացել» նախորդ տարիներին տեսահսկող սարքերի միջոցով վարորդներից գանձված տուգանքները: «Որեւէ տուգանքի գումար այլ տեղ չի գնացել, բացի ՃՈ արտաբյուջետային ֆոնդից: Այդ գումարներով ձեռք են բերվել ՃՈ սպասարկման եւ շահագործման միջոցներ՝ տեսահսկող սարքեր: Որեւէ տուգանք այլ անձի գրպան չի գնացել»,-վստահեցրեց Չիլինգարյանը:

Բանախոսները հավելեցին, որ նախորդ տարի ինը միլիարդ դրամի տուգանք է արձանագրվել տեսահսկող սարքերի կողմից հայտնաբերված խախտումների արդյունքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031