Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատասխանատուները նշեցին, որ Եվրոպայի առաջնության արդյունքներից դժգոհ չեն, սակայն մեդալների քանակը կարող էր ավելի շատ լինել, եթե չմահանար ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Բայց նրանք լիահույս ու վստահ են, որ Ռումինիայում նոյեմբերի 8-ից 12-ը կայանալիք աշխարհի առաջնությունում մեր սամբիստները կկարողանան ավելի շատ մեդալներ նվաճել, որովհետեւ բոլոր առումներով պատրաստ են:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները տեղեկացրին, որ հավաքականը, որի վերջնական կազմը դեռ հայտնի չէ, արդեն սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ