Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջահել տղերք են նշանակվել, ասում են՝ անփորձ են, բան, մթոմ սաղի պապերը մինիստր են եղել». Սեյրան Սարոյան

Մայիս 23,2018 15:56

Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով նոր կառավարության մասին՝ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ չի ճանաչում նրանց. «Հլը նոր-նոր նշանակել են, ջահել են, ի՞նչ վատ ա, պիտի անպայման քյաֆթառնե՞ր լինեն»:

Մեր դիտարկմանը, որ չնայած երիտասարդներին քննադատում են, որ անփորձ են, բայց Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք անփորձ են ատկատների, կոռուպցիայի հարցում միայն, ինչն իրենց առավելությունն է՝ Սարոյանն արձագանքեց. «Այ էտի ճիշտ ա ասել, 100 տոկոս: Ջահել են, հլը սովոր չեն, բայց կսովորեն»: Մեր արձագանքին, որ կսովորեն կաշա՞ռք վերցնել՝ նա պատասխանեց. «Տա Աստված, որ չվերցնեն, եթե նամուս, թասիբ ունենա, չեն վերցնի: Կարող է ընենց պրինցիպիալնի տղա ա, որ չանի, եթե չանի՝ ես իրա ցավը տանեմ»:

Նա ասաց. «Ջահել տղերք են նշանակվել, բոլորն ասում են՝ անփորձ են, բան, մթոմ սաղի պապերը մինիստր են եղել, իրանք պապական եկել են մինիստր, սրանք էլ…Ջահել տղերք են, կսովորեն, գրագետ տղերք են: Եթե օրենքը չխախտեն, ընտիր ղեկավար կլինեն: Բայց որ սկսին օրենքը ֆռցնել, շուռ տալ…հա, սրանք ճիշտ են ասում՝ տրյուկներ անել չգիտեն, օրենքով պիտի գնան առաջ»:

Մենք ճշտեցինք՝ ՀՀԿ-ի պես տրյուկներ անել չգիտե՞ն նկատի ունեք՝ Սարոյանը արձագանքեց. «Աաա, լավ է, խաղեր մի տուր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031