Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Նախկին սպաներին գնդակահարել են ԱԱԾ նկուղում»

Մայիս 23,2018 15:44

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մայիսի 23-ին կայացած ասուլիսում հայտնեց, որ ի թիվս այլ նյութերի, ուսումնասիրել են 1937 թ բռնադատումը:

Անդրադարձավ նաեւ 1937-39 թթ. գնդակահարված նախկին սխալներին, որոնց գործերն իր հավաստմամբ պահպանվել են: «Մեկ-երկուսն են փրկվել, որոնցից մեկն էլ Հովհաննես Բաղրամյանն է, որը հետո դարձավ մարշալ»

 Մանրամասները՝ տեսանյութում:

Նա նաեւ ասաց, որ բոլորին գնդակահարել են անվտանգության ծառայության նկուղում, որը հետո հրաձգարան է դարձել, իր խոսքերով՝ ապագա չեկիստների համար: «Այս սենյակում են գնդակահարել, ձորերում, բանտերում գնդակահարում չի եղել: Իսկ գիշերները մեքենայով տարել են եւ եղբայրական գերեզմանոցներում թաղել են: Մենք ենթադրում ենք, որ դա կլիներ ներկայիս Հրազդան մարզադաշտի տեղում: Հետագայում այդ ամենը մաքրվեց եւ կառուցվեց մարզադաշտը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031