Կիրիշիում շարունակվում է շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Երեկ կայացած յոթերորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը եւ ուկրաինացի գրոսմայստեր Կիրիլ Շեւչենկոն 5–ական միավորով լավագույն եռյակում են ու շարունակում են պայքարել հաղթողի կոչման համար:
Մեր երրորդ շախմատիստը՝ Մամիկոն Ղարիբյանը, 3,5 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ