«ԲՀԿ-ն պատրաստ է ընտրությունների եւ վաղը, եւ աշնանը, եւ եթե քաղաքական որոշում կայացվի, որ ընտրությունները տեղի են ունենալու գարնանը`գարնանը: Մենք ամեն օր պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Aravot.am-ը հետաքրքրվել էր`քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կա՞ն արտահերթ ընտրությունների մասով, քանի որ դրանք ձեռնտու չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, չի բացառվում նաեւ «Ելք»-ում մտավախություններ լինեն «Ծառուկյան» դաշինքի հետ մրցակցության առումով: «Մենք գնալու ենք խորհրդարանական ընտրությունների`ինչպես միշտ, ունենալով ամենաբարձր նշաձողը`հավակնելով ստանալ մեր հայրենակիցների ձայների մեծամասնությունը»:
ԲՀԿ-ՀՅԴ-ԵԼՔ հնարավոր կոալիցիայի մասին հարցին էլ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նման որեւէ հարց չենք քննարկել»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ