Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում պատրաստ են  քննարկել նոր ծրագրեր

Մայիս 23,2018 15:06

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության Հայաստանի առաքելության ղեկավար  Իզաբել Բրետոնի հետ:  Քննարկվել են համագործակցության շրջանակները, ընթացիկ խնդիրներն ու հետագա անելիքները:

Իզաբել Բրետոնը նշել է, որ այս շրջանում իրենց կազմակերպությունը կրթական ծրագրեր է իրականացրել արտահիվանդանոցային օղակում աշխատող տուբերկուլոզի մասնագետների համար, մասնավորապես, նոր դեղերի օգտագործման, հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների կառավարման թեմաներով:

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներին աջակցության ծրագիրն ավարտվում է 2019 թվականին, ուստի անդրադարձ է կատարվել «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության հետ գործակցության հետագա շարունակմանը: Ներկայացվել են ծրագրային նոր ուղղություններ, մասնավորապես, Հայաստանում հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման գործընթացներին աջակցություն, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, հատկապես մեծահասակների խնամք:

Կազմակերպությունում պատրաստակամ են քննարկել առողջապահության նախարարության առաջարկած ծրագրերը ևս:

Նախարար Թորոսյանը շեշտել է, որ այս հարցերը կմնան օրակարգում: Գործակցության առաջիկա ծրագրերը կհստակեցվեն:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031