Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Փաստաբանների պալատը չի միջամտում որևէ փաստաբանի պետական մարմնում ընտրելու կամ նշանակելու հարցով»

Մայիս 23,2018 14:22

200-ից ավելի փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով Ազգային ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին։

Մինչդեռ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի մեկնաբանությամբ՝ «Փաստաբանները չունեն օրենքով սահմանված կարգավորում, որ իրենք ներկայացնեն թեկնածու։ Խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են առաջարկել, իսկ նախագահը կարող է ընդհանրապես դա չքննարկել, բայց այս դեպքում հանրությունը չի հասկանա, թե ինչ թերության պատճառով նրան չառաջարկեցին։

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով խնդրին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց. «Նախ՝ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր փաստաբան ազատ է իր գործելակերպում, կաշկանդված է միայն օրենքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով: Մոտ 2000 փաստաբանից կազմված համայնքում կան տարբեր տեսակետների տեր մարդիկ և շատ նորմալ է, որ 200 փաստաբան կամ նույնիսկ 1 փաստաբան իր զորակցությունն է հայտնում որևէ գաղափարի:

Փաստաբանների պալատը չի միջամտում որևէ փաստաբանի պետական մարմնում ընտրելու կամ նշանակելու հարցով: Եթե կլինեն իրավական ակտերով նախատեսված մրցութային ընթացակարգեր, որտեղ փաստաբանների պալատը կկարողանա ներգրավվել, ապա դա այլ խնդիր է:

Իրավական տեսանկյունից Սահմանադրական դատարանի պաշտոնում թեկնածու առաջադրելու Հայաստանի Հանրապետության նախագահի իրավասությունը բացառապես պատկանում է նախագահին, և վերջինս որևէ անձի կամ անձանց դիրքորոշմամբ կաշկանդված չէ:

Փաստաբան Վահե Գրիգորյանին որպես Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելու փաստաբանների կոչը շատ լավ առիթ է ստեղծելու բաց մրցակցային, իսկ ՀՀ նախագահի համար խորհրդատվական հարթակ, որ այդ պաշտոնում հնարավոր լինի առաջադրել ՀՀ Սահմանադրության գիտակ լավագույն մասնագետի և մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձի»:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031