Հայտնաբերվել են կանաչավուն զանգվածով փաթեթներ
Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու կասկածանքով մայիսի 21-ին բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Մաշտոցի 43 հասցեի մոտակայքից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Գ.Գ.-ին: Նրա ձեռքին եղած ԱՄՆ-ից ուղարկված փաթեթի միջից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 փաթեթ՝ մոտ 60 գրամ և 66.4 գրամ կանաչավուն զանգվածով: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին