«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում պետք է լինեն մինչեւ տարեվերջ: Քաղաքական ուժերի մեջ այս հարցով կոնսուլտացիաներ դեռ չկան, բայց դաշինքը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների իր նախկին նախաձեռնությունները թարմացնում է: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջիկայում ակտիվ հանդիպումներ են լինելու ԸՕ-ի փոփոխությունների գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասում է`միասին կփորձենք օպտիմալ տարբերակներ գտնել`կրկնաքվեարկությունները բացառելու համար:
«Չեմ թաքցնում, այս ընթացքում ես նաեւ կապ եմ հաստատել եւ զրուցել եմ մի քանի միջազգային կազմակերպությունների հետ, ովքեր ժամանակին պատրաստակամություն էին հայտնել տեխնիկապես ապահովելու մատնահետքի նույնականացման միասնական բազա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ խնդիրը ժամանակի հարցն է, քանզի համակարգի անվրեպ, առանց լրացուցիչ միջամտությունների աշխատանքի համար, այդ կազմակերպություններին որոշակի երկար ժամանակ է պետք:
Նաիրա Զոհրաբյանը վստահ է`եթե քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս լինի, մինչեւ հուլիսի 15-ը`խորհրդարանի արձակուրդի մեկնարկը, հնարավոր է ԸՕ-ի փոփոխությունները ընդունել:
Այլ մանրամասները`շուտով տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ