Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ

Մայիս 23,2018 13:26

Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ, մասնավորապես նշելով, որ վերջինիս  և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:

Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՏԿԶՆ աշխատակազմի իրավաբանական և ներքին աուդիտի բաժնի փորձագետները ստացված փաստերի բացահայտման նպատակով վարչական վարույթի շրջանակներում իրականացնում են ուսումնասիրություններ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Հ. Գ. Ամատունի Վիրաբյանը լրագրողներին այս նամակի մասին ասել է. «Այս տարիների ընթացքում միայն մեկ մարդու՝ Մայքլ Բաբայանի առջեւ է արգելք դրվել, որը փորձել է արխիվը դարձնել իր համար բիզնեսի աղբյուր՝ կայք ստեղծելով եւ գումարի դիմաց փաստաթղթերը վաճառելով։ Հենց նա էլ գրել է բաց նամակը, որը ստորագրած երեսուն հոգուց ընդամենը երեքն են դիմել արխիվ՝ Մ․ Բաբայանը, Վոլոդյա Հարությունյանը եւ Անուշ Ամսեյանը: Մյուսները երբեւէ չեն դիմել արխիվից օգտվելու համար»: Նա նաեւ նշել է, թե այդ նամակի մեջ միակ ճիշտն այն է, որ «350 աշխատակցի մեջ 3 ազգակցական ունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031