Լրահոս
Օրվա լրահոսը

Եգոր Գլումով. Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

Մայիս 23,2018 13:05

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, կրթության ոլորտի խնդիրների եւ քաղաքացու հետագա անելիքների մասին զրուցել է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ։

– Եգոր, ի՞նչ եք կարծում, այս փուլում Հայաստանի քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի։

– Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին։ Մենք չենք կարող մեկ օրում մեր երազած երկիրը ունենալ։ Եթե կախարդական փայտիկ ունենայինք, կկարողանայինք մեր հարցերը լուծել, բայց քանի որ չունենք, պետք է համբերենք, լինենք զգոն, կարողանանք ժամանակին ճիշտ հարցադրումներ անել եւ պահանջներ ներկայացնել։

– Դուք այն հայտնիներից եք, որոնք երբեւէ չեն խուսափել արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը։ Բայց շատերը նախընտրեցին լռել։ Նրանց հանդեպ վերաբերմունք փոխե՞լ եք։

– Չլռելը իմ որոշումն է եղել, բայց գուցե կան մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի լավ է՝ լռեն։ Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ Պողոս առաքյալը, չեմ ուզում որեւէ մեկին դատապարտել։ Ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա։ Չեմ սիրում ամպագոռգոռ խոսքեր ասողներին, որոնք ամենավճռորոշ պահերին լռում են, բայց նրանց իմ տեսակետը հայտնում եմ անձամբ, այլ կերպ քննադատելը տղամարդուն բնորոշ պահվածք չէ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031