Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ճիշտն ասած, մենք թեթեւացած շունչ ենք քաշում, մինչեւ հիմա ով ինչ աներ, ինչ ասեր՝ պատասխանատուն ՀՀԿ-ն էր». «Հայոց աշխարհ»

Մայիս 23,2018 12:58

Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

– Տարածված կարծիքներից մեկն էլ այն է, թե ՀՀԿ-ն սպասում է իր ժամին, հույս ունեք, որ կառավարությունը երկու-երեք ամսում կձախողվի, եւ դուք կվերադառնաք իշխանության։

– Ճիշտն ասած, մենք թեթեւացած շունչ ենք քաշում, մինչեւ հիմա ով ինչ աներ, ինչ ասեր՝ պատասխանատուն ՀՀԿ-ն էր, հանրապետական պատգամավորները, որոնք փորձում էին պաշտպանել կառավարության նախաձեռնությունները, երբեմն նաեւ՝ անպաշտպանելին։

Հիմա այլեւս խնդիր չունենք՝ անհարմար զգալու, պատասխանելու այս կամ այն նախարարի անհաջող արտահայտության համար, մեկնաբանելու, բացատրելու, ուղղելու, հղկելու եւ այլն։ Այսօր չունենք այդ խնդիրը՝ ով ինչ հիմարություն ուզում է՝ թող դուրս տա, մենք դրա հետ որեւէ կապ չունենք, բայց չենք չարախնդում, երբ տեսնում ենք՝ որեւէ նախարար կամ այլ պաշտոնյա մտքեր է արտահայտել, որ երկու-երեք ամիս աշխատելուց հետո երեւի չէր բարձրաձայնի։

Պատասխանատու, իշխանության բեռը տեսած քաղաքական ուժը երբեք չի կարող չարախնդալ ուրիշի անհաջողությունից, մարդիկ մտել են մի բեռի տակ, որի ծանրությունը դեռ ամբողջությամբ չեն զգում։ Նման դեպքերում յուրաքանչյուր պարկեշտ մարդ պետք է ասի՝ հաջողություն ձեզ, Աստված ձեզ հետ, մենք էլ այս, այս, այս հարցերում կփորձենք ձեզ օժանդակել։

– Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պատրաստվում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել։ Այն, ինչ այսօր տեսնում ենք, տեղավորվո՞ւմ է այդ հասկացության մեջ։

– Ճիշտն ասած, այնքան էլ չեմ հասկանում այդ արտահայտությունը. ազգային համաձայնության կառավարության մասին խոսողները թող բացատրեն՝ ինչ է դա եւ սահմանադրության որ կետով է ամրագրված։ Սա տիպիկ կոալիցիոն կառավարություն է՝ կոալիցիոն պատասխանատվությամբ, եւ վերջ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031