Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանել է 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով

Մայիս 23,2018 12:23

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 23-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը

նշված հարցը, որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Մատակարար) կողմից մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։ Միևնույն ժամանակ Ընկերությանը հանձնարարվեց երկամսյա ժամկետում Ճշգրտել Կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։ Նույն ժամկետում Ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031