Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնել-նստացնելով»՝ մենք հաստատ չենք ունենա տնտեսության զարգացում եւ բնակչության բարեկեցության աճ. «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2018 11:57

Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսը կամա թե ակամա ապրել է քրեական կամ առնվազն կիսաքրեական միջավայրում եւ ընդունել դրանից բխող կանոնները։ Բոլորը գիտեն, որ խոշոր բիզնեսը թույլ է տվել օրենքների կոպիտ խախտումներ եւ մնացել անպատիժ։ Հիմա ինչպես պետք է նրանց հետ վարվի նոր իշխանությունը։ Առաջին հայացքից՝ կա երկու տարբերակ։ Առաջինը նրանց քրեական հետապնդման ենթարկելն է, բռնել-նստացնելը, ունեզրկելը, որպեսզի հանրությունն էլ իմանա, որ ոչ մի արարք անպատժ չի մնալու երբեք։ Երկրորդ տարբերակը՝ քաշել մի գիծ, մոռանալ անցյալը եւ ամեն ինչ սկսել նոր՝ մաքուր էջից։

Բայց ճիշտ տարբերակը գտնելու համար պետք է գալ «վերջից»։ Ո՞րն է իշխանության նպատակը։ Ունենալ զարգացած տնտեսությամբ երկիր։ Արդյո՞ք խոշոր գործարարներին բռնել-նստեցնելով այդ նպատակը կիրագործվի։ Խոշոր բիզնեսի հետ այդպես վարվելու դեպքում շուտով կունենաք հարյուրավոր փակված գործարաններ, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ եւ որպես հետեւանք՝ տասնյակ հազարավոր գործազուրկներ։ Խոշոր գործարարները հարյուրավոր միլիոն դոլարների վարկեր ունեն, որոնք չեն վերադարձվի, եւ ամբողջական բանկեր կպայթեն։ Դրամը կտրուկ կարժեզրկվի, երկրի տնտեսությունը կհայտնվի կոլապսի առաջ։ Այսինքն «բռնել-նստացնելով»՝ մենք հաստատ չենք ունենա տնտեսության զարգացում եւ բնակչության բարեկեցության աճ։

Մյուս կողմից, գիծ քաշելն ու մաքուր էջից սկսելը հանրության մեջ կստեղծի անպատժելիության մթնոլորտի զգացողություն եւ հետագայում իշխանության ու խոշոր բիզնեսի սերտաճման գայթակղություն։ Սա նույնպես չի բերի ցանկալի արդյունքների։ Ուստի իշխանությունը պետք է գտնի միջանկյալ լուծումներ։ Դրանք թափանցիկ, հասկանալի, ըմբռնելի, փաստարկված քաղաքական որոշումներ պետք է լինեն։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031