Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Իոաննիսյանին է վստահել Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի շուրջ աշխատանքների համակարգումը. «Ժամանակ»

Մայիս 23,2018 11:40

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը արդեն պայմանավորվել է խորհրդարանական խմբակցությունների հետ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի շուրջ քննարկումներ սկսելու մասին: Դրանք տեղի կունենան արդեն այս շաբաթվա ընթացքում: Ինչպես արդեն նշել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իոաննիսյանին է վստահել Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի շուրջ աշխատանքների համակարգումը: Իոաննիսյանը ասել է, որ հիմնական գաղափարները արդեն պատրաստ են, մնում է, որ դրանք համաձայնեցվեն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, և վերջնական տարբերակը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով փորձաքննության: Իշխանությունը շտապում է, ձգտելով որքան հնարավոր է շուտ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է ոչ միայն Ընտրական օրենսգրքի նախապատրաստության առումով:

Մեր տեղեկություններով՝ երեկ Էջմիածին են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում և ԱԺ նորընտիր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Էջմիածնում տարածքային կառույց հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Հանդիպմանը ներկա են գտնվել ապրիլյան հանրահավաքների ակտիվիստները: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին տարածքային կառույցներ պետք է ստեղծվեն բոլոր մեծ բնակավայրերում, որտեղ դրանք մինչ այդ չեն եղել: Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, որ չպետք է թույլ տալ, որ տարբեր անհատներ հանդես գան համաժողովրդական շարժման անունից, և անեն գործողություններ կամ հայտարարություններ, որոնք համաձայնեցված չեն կուսակցության ղեկավարության հետ, և դրանով վնասում են համաժողովրդական շարժման հեղինակությանը: Գործադիր իշխանություն ունեցող կուսակցությունը չի կարող ներկայացված չլինել մարզերում և խոշոր քաղաքներում, մանավանդ որ տեղերում ևս տարբեր խմբավորումներ սկսել են պայքարել Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը լինելու իրավունքի համար:

 

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031