Մայիսի 11-ին Արարատի մարզում կողոպուտ էր տեղի ունեցել։ Ժամը 19-ի սահմաններում 42-ամյա մի կին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ մի տղամարդ իրեն կողոպտել է՝ պատճառելով 150.000 դրամի վնաս։
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունը։ Մայիսի 20-ին ոստիկանները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են Արտաշատի բնակիչ 42-ամյա Արթուր Արշակյանին և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։
Ոստիկանները բերման ենթարկվածին ներկայացրել են տարածքային նախաքննական մարմին։
Արթուր Արշակյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն