Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպում` մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ

Մայիս 23,2018 10:42

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը՝ պետության կողմից դրանց ուղղված լուծումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում փոխնախարար Քրմոյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է գաղափարներ ներկայացնել Արդարադատության նախարարություն, որոնք համատեղ քննարկման և ջանքերի շնորհիվ առաջիկայում կյանքի կկոչվեն:

Սուրեն Քրմոյանը որպես հաջողված օրինակներ նշել է պետական ծառայությունների մատուցման ոլորտում վերջին տարիներին ներդրված մի շարք նորարարական լուծումները, որոնց առկայությունը ոչ միայն գործնականում բացառել է կոռուպցիոն դրսևորումներն այդ հատվածում, այլ նաև էականորեն կրճատել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար պահանջվող ժամանակը:

Այնուհետև հաջորդել է մտքերի փոխանակություն քննարկման մասնակիցների միջև, իսկ հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակված առաջարկներով կրկին հանդիպելու վերաբերյալ:

Միաժամանակ, Սուրեն Քրմոյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, պարբերաբար կազմակերպվելու են նմանատիպ քննարկումներ տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:

ՀՀ արդարադատության նախարարությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է անում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների, գործուն լուծումների առկայության դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով :

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031