Խորենացի փողոցում` «Այրարատ» կինոթատրոնի հետնամասում, եւս մի սուպերմարկետ` «Երեւան Սիթի» է բացվելու: Այս մասին ազդարարում է չգործող գործարանի ճակատին փակցված պաստառը: Սա «Ռոսիայի» տարածքում թվով երկրորդն է: Մայրաքաղաքում բացվող յուրաքանչյուր սուպերմարկետ մի քանի տասնյակ փոքր եւ միջին բիզնեսի ուղղակի ոչնչացնում է: Նրանք չեն դիմանում սուպերմարկետի հետ մրցակցությանը: ՀՀ կառավարությունը, որը մշակում է ՓՄՁ-ի զարգացման քաղաքականությունը, երբեք հաշվի չի առել այս կարեւոր հանգամանքը: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում երբեք չես տեսնի այդքան շատ թվով սուպերմարկետներ քաղաքի կենտրոնում, դրա նպատակն էլ հենց այն է, որ փոքր եւ միջին բիզնեսը շնչի: Դրանք, որպես կանոն, գտնվում են քաղաքի ծայրամասերում:
Մեզ մոտ միանգամայն հակառակն է, անգամ իրար կողք կողքի են կառուցվում այդ հսկայական սուպերմարկետները, ինչը բիզնեսի տեսանկյունից ուղղակի անթույլատրելի է: 2017 թվականին 158 հազար 538 տնտեսվարող սուբյեկտ դադարեցրել է գործունեությունը, որոնց մեծ մասը, ըստ տնտեսագետների, փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներն են:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
22.05.2018
Բոլոր Եվրոպական քաղաքներում էլ ականատես ենք նման երևոյթների.Առասպել մի պատմեք.2017 թվականին 158 հազար 538 տնտեսվարող սուբյեկտ դադարեցրել է գործունեությունը այն էլ մի երկրում որ ունի ձեր ասածով 2,5 միլիոն բնակիչ.
Շուտով արհեստական բանականության ռոբոտներն են մտնելու կենցաղ:(ըստ alibaba -ի ղեկավարի 30 ականներին աշխարհում ծառայություն կմատուցեն մոտ 800 միլիոն ռոբոտներ): Պետք է գիտակցել, որ մանր առևտուրը դա ապագա չէ: Հայ հասարակարգին անրաժեշտ է վերապատրաստվել նոր տխնոլոգիական հրավերքներին: