Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է». ԿԳ նախարար

Մայիս 22,2018 23:50

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այբի հետ կապված… Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը…»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Այբ» կրթական հիմնադրամը բաց նամակով արձագանքել էր ԿԳ նախարարի համանման հայտարարություններին՝ մասնավորապես գրելով. «Մայիսի 20-ի Ձեր հեռուստատեսային խոսքում անդրադարձ կար պետության կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրերի, որոնց մասին մասնավորապես ասում եք․ «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։ Մի կողմ թողնելով հնչեցված ձևակերպման ընտրությունը՝ ուզում ենք հավատալ, որ այս հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031