ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝
Իմ ղեկավարած կառույցը հանդիսանալու է պետական հիվանդ համակարգի առողջացման գլխավոր կլինիկան ու կոռուպցիայի հիմնահատակ կազմաքանդելու «ջարդող գումարտակը»։ Մի բան ուզում եմ հստակ իմանաք, որ ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ, ավելին՝ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարությունից դուրս է, կառավարության «ընդդիմադիր» կառույցն է։
Վարչապետ Փաշինյանի հետ միասին կարճ ժամանակում ցույց ենք տալու արդյունքներ, որոնք հին երազանքներ էին ու որոնք դառնալու են իրականություն»։