Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազն ու տուժողը պահանջում են մանկահասակ Լիա Միսակյանի գործով ամբաստանյալներին ժամանակավորապես զրկել մանկաբույժի գործունեության իրավունքից: ՀՔԱՎ

Մայիս 22,2018 19:00

Այսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով տուժող կողմն ու մեղադրող դատախազը հանդես եկան ամփոփիչ ճառերով:

Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը միջնորդեց ամբաստանյալներ Զ. Այվազյանին ու Լ. Վարդանյանին մանկաբույժի գործունեության իրավունքից զրկել 3 տարի ժամկետով: Նա նշեց, որ դրա համար կան բավարար հիմքեր, իսկ նրանց՝ դատարանում ներկայացված անձը բնութագրող տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանն էլ միջնորդեց Լ. Վարդանյանին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել 3, իսկ Զ. Այվազյանին՝ 2 տարի ժամկետով:

Մանրամասները՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031